ՄԵՐ ՄԱՍԻՆ - ՎԱՆԴԵԿՈՐ ԿԱՀՈՒՅՔ - VANDEKOR FURNITURE - ВАНДЕКОР МЕБЕЛЬ
Հարգելի՛ այցելու

Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ընկերության կայքում: Հավաստիացնում ենք, որ մեր օգնությամբ Դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ կահույքը: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ «Վանդեկոր» ՍՊԸ-ն իր հաճախորդներին մատուցում է որակյալ և մատչելի ծառայություններ՝ կատարելով նրանց ամենախիստ պահանջները, հաշվի առնելով շուկայի ժամանակակից զարգացումները: «Վանդեկոր»-ն իր գործունեության ընթացքում ստեղծել է արհեստավարժ մասնագետների մի խումբ, որը պատրաստ է ցանկացած ժամանակ մատուցել որակյալ ծառայություն: Մեր յուրաքանչյուր ծառայության որակյալ արդյունքը հիմնված է մեր աշխատակիցների մասնագիտական հարուստ և բազմամյա փորձի վրա: Մեր գործունեության հիմնական սկզբունքներից է - անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին: Մենք կարևորում ենք մեր հեղինակությունը և բարի համբավը գործարար աշխարհում և հուսով ենք, որ մեզ դիմելով, Դուք կմնաք մեր երկարաժամկետ գործընկերը:
Հարգանքներով` «Վանդեկոր» ՍՊԸ